ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը Թեհրանի հետ. Հրաչյա Սարգսյան

Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը Թեհրանի հետ. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ և վստահ եմ՝ երկու մայրաքաղաքների միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի հետևյալ ոլորտներում․
🔹բնապահպանություն
🔹տրանսպորտային համակարգ (մետրոպոլիտեն, կառավարման կենտրոն)
🔹մշակույթ
🔹քաղաքաշինություն։
«Շնորհակալություն եմ հայտնում Թեհրանի քաղաքապետին, փոխքաղաքապետերին և քաղաքային խորհրդի անդամներին ջերմ ընդունելության և փորձի ու գիտելիքի փոխանակման պատրաստակամության համար․ մենք ստեղծում ենք մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին»,- գրել է Սարգսյանը։

  • Կիսվել: