կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից». Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ

«Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից». Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները: Նա, մաասնավորապես, ասել է. ՛՛Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ռևանշիստական հայտարարությունները վկայում են, որ Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից՛՛:

Աբդուլաևան նաև հավելել է. ՛՛Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ագրեսիվ անջատականություն գրգռելով՝ Հայաստանի արտգործնախարարը բացահայտորեն վկայում է, որ իր երկիրը չի հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից, իսկ ՛՛խաղաղության և անվտանգության ռազմավարությունը՛՛, որի մասին խոսում է Միրզոյանը, պարզապես կեղծիք է՛՛:

  • Կիսվել: