երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանը Բաքվի առաջարկների վերաբերյալ հանդես կգա նոր մեկնաբանություններով. Արարատ Միրզոյան

Երևանը Բաքվի առաջարկների վերաբերյալ հանդես կգա նոր մեկնաբանություններով. Արարատ Միրզոյան

Մենք հնարավոր չգտանք մասնակցելու դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պլանավորված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հերթական քննարկմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից ելնելով, բայց միևնույն է, չմասնակցելով հանդերձ մենք փոխանցել ենք մեր առաջարկները Բաքվին։ Այս մասին այսօր ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Բայց մոտ 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի պատասխանը։ Ըստ էության՝ քննարկման փուլում ենք։ Սա ցույց է տալիս, որ բանակցքային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել, և այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա», - ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում։
 
«Մեզ հաջողվեց մոտեցնել մեր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։ Բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս հարցի շուրջ, որոնց մասին բազմիցս հայտնել ենք», - ասաց Միրզոյանը՝

  • Կիսվել: