ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում վերաբացվել է Կանադայի հյուպատոսությունը. դեսպանություն բացելու ծրագիրն ընթացքի մեջ է

Երևանում վերաբացվել է Կանադայի հյուպատոսությունը. դեսպանություն բացելու ծրագիրն ընթացքի մեջ է

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում վերաբացվել է Կանադայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էլիսոն Լը Քլերը բացման արարողությանը ասել է, որ Կանադան 1997 թվականից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում բնակվող, սովորող և ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։ Դեսպանը նշել է, որ մի քանի տարի խզվածք է եղել և հատկանշական է, որ հյուպատոսության վերաբացումը համընկել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի հետ։ 

Նա հիշեցրել է նաև, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել էր Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացմելու մասին և այն ընթացքի մեջ է։ 

ՀՀ-ում Կանադայի պատվավոր հյուպատոս է նշանակվել ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Վարդգես Ավագյանը, որը 2011-2017 թվականներին եղել է  Կանադայում ՀՀ դեսպանը։ Բացման արարողությանը Եգանյանը նույնպես վերահաստատել է, որ 2023 թվականին ՀՀ-ում կբացվի նաև Կանադայի դեսպանությունը։

  • Կիսվել: