չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երևանում թալանել են «ՎիվաՍել»-ի գրասենյակը

Երևանում թալանել են «ՎիվաՍել»-ի գրասենյակը

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին,  գողության դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում անհայտ անձը Արցախի պողոտայի 1/121 հասցեում գտնվող «ՎիվաՍել»-ի գրասենյակի  դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է, կոտրել ապակիներն ու գրասենյակի ցուցափեղկերի ապակիները և այնտեղից գողացել  մոտ 17 հատ բջջային հեռախոսների նմանվող պլաստմասե օրինակներ:

Դեպք վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում:  Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

  • Կիսվել: