կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում «Opel Astra»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և շրջվել

Երևանում «Opel Astra»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և շրջվել

Հունվարի 18-ին` ժամը 23:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան և Գյուլիքևխյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշոտ Հովհաննիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժած Է․ Ս․-ն, (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան:

  • Կիսվել: