շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Երևանում կառուցվում են վտանգավոր շենքեր․ Ցոլակյան

Երևանում կառուցվում են վտանգավոր շենքեր․ Ցոլակյան

Երևանում հրշեջ-փրկարարական ջոկատների թիվը մեծացնելու խնդիր կա, քանի որ քաղաքը ժամանակի ընթացքում մեծացել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Հիմա Երևանում կառուցվում են շատ վտանգավոր շենքեր՝ մեր տեսանկյունից, ոչ թե ընդհանրապես վտանգավոր։ Ասենք, էն շենքերը, որ էսօր կան, մեծ շենքերը՝ մոլեր, առևտրի կենտրոններ և այլն, որոնց հետ կապված մենք կարող են խնդիր ունենալ, եթե վաղը մյուս օրը բան լինի, որովհետև հեռավորության խնդիր կա»,- ասաց Ցոլակյանը։

Նա բացատրեց, որ Երևանում 11 փրկարարական ջոկատ կա քաղաքի տարբեր մասերում, բայց հագեցված տրանսպորտային պայմաններում պիկ ժամերին տեղ հասնելու խնդիրներ են առաջանում։

Նախարարն ասաց, որ անհրաժեշտ է առնվազն 21 ջոկատ ունենալ Երևանում։ Իսկ խնդիրը, ըստ Ցոլակյանի, կա նաև մարզերում՝ հեռավոր գյուղեր հասնելու տեսանկյունից։

  • Կիսվել: