երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում հաղթեց հեղափոխությունը. Փաշինյան

Երևանում հաղթեց հեղափոխությունը. Փաշինյան

Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը, որը գնաց ընտրատեղամաս: Հաղթեց նաև այն ընտրողը, որը չգնաց ընտրատեղամաս: Այս մասինայսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հաղթեց հեղափոխությունը:

՛՛Բոլորս հասկանում էիք Երևանի ավագանու ընտրության քաղաքական կարևորությունը: Այս ընտրություններում, իմիջիայլոց. ձայների բաշխվածությունը կարող էր էականորեն փոխվել, ընդհուպ 50-150 քվեով, իրադրությունը քաղաքական առումով կարող էր փոխվել: Այն որ մենք հրապարակներում ասում էինք, որ մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ընտրություն չենք կեղծի, մենք սա արդեն 2 անգամ ապացուցել ենք և դա էլ ապացուցելու կարիք չունի՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: