կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանում 27-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել մոր ձեռքը բռնած և փողոցը չթույլատրվող հատվածով անցնող երեխային

Երևանում 27-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել մոր ձեռքը բռնած և փողոցը չթույլատրվող հատվածով անցնող երեխային

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09:10–ի սահմաններում  Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուբեն Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով  Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի  1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված երեխային, ով մոտ 10  տարեկան է, տեղափոխեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որից հետո  վարորդը կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Երեխան  եղել է մոր հետ և  փողոցը անցնելիս են եղել չթույլատրվող հատվածով:

  • Կիսվել: