հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում 24-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը. կա վիրավոր

Երևանում 24-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը. կա վիրավոր

Հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Էդգար Ս.-ն Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 6/4 հասցեի դիմացի հատվածում իր վարած Opel  մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է՝ մասմաբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ- փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել այն, ապա փակել գազաբալոնի փականը:

 Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

  • Կիսվել: