շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հանդիպմանը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ

Երևանն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հանդիպմանը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոս Զաքարիայի հանդիպմանն այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ:

«Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացիների և ՀԿ ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ՝ միաժամանակ նշելով, որ այդ հանդիպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել խաղաղ գործընթացը և առկա իրականությունը», - նշում է Նաղդալյանը:

Նշենք, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոս Զաքարիան ընդունել է Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարին, հետո կիսվել նրա twit-ով, որտեղ վերջինս հույս է հայտնում, որ հաջորդ հանդիպումը «ԼՂ մարզում կկայանա» ու գրում, որ շատ տպավորված է Թուրալ Գանջալիևի մոտեցումներով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: