շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանին պետք է հարցնել՝ ԵՄ–ից այդ փողերը ստացե՞լ են, թե՞ ոչ.  Զախարովա

Երևանին պետք է հարցնել՝ ԵՄ–ից այդ փողերը ստացե՞լ են, թե՞ ոչ. Զախարովա

Դասական ժանրից է՝ խոստումներ տալ, հետո կոծկել ու կառավարել. այսպես է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել ԵՄ-ի՝ Բրյուսելում վերջերս կայացած հանդիպմանը Հայաստանին 2,5 մլրդ եվրո հատկացնելու հերթական խոստումը:

Ճեպազրույցի ժամանակ նա հիշեցրել է, որ այդ միջոցները Բրյուսելն արդեն բազմիցս խոստացել է տրամադրել Երևանին:

Նշենք, որ առաջին անգամ այդ միջոցների հատկացման մասին խոսվել է դեռևս 2021 թվականին:

«Եվրոչինովնիկները նույն գումարները հաշվում են որպես նոր օգնություն, նշել է Զախարովան։ Ընդ որում, Եվրամիությունը ջանասիրաբար պայմաններ է դնում այդ աջակցությունը ստանալու հարցում իր արտասահմանյան գործընկերների շահագրգռվածությունը խթանելու համար։ Իսկ մեթոդները հայտնի են՝ ԵՄ շուկա ապրանքների մուտքի «նրբերանգավորում», «արտոնյալ վարկերի վրա» նստեցում։

ԵՄ-ի համար տնտեսական աջակցությունը վաղուց դարձել է ոչ թե օգնություն, այլ երրորդ երկրների քաղաքականության վրա ազդելու ու նրանց ներքին գործերին միջամտելու լծակ»,-ասել է Զախարովան:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: