երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանին և Բաքվին հորդորում ենք նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը․ ՌԴ ԱԳՆ

Երևանին և Բաքվին հորդորում ենք նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
 
«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - ասաց նա։
 
Նա նշեց, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները կան: Զախարովան այս կապակցությամբ նշեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների մասին:
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել կողմերին լուծումներ գտնելու հարցում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։
Զախարովան ընդգծեց, որ Արևմուտքը տարածաշրջանում ապակայունացման կեղտոտ խաղ է սկսում։

  • Կիսվել: