ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Ալիև

Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և Հայաստանը նույնպես նախատեսում է իր տարածքում սկսել դրա կառուցման աշխատանքները։

«Հայրենական պատերազմի (Ղարաբաղյան պատերազմ - «Ինտերֆաքս») ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է շատ խոստումնալից «3+3» հարթակ։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է. վստահ եմ, որ այդ հանդիպումները պարբերաբար կանցկացվեն և կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը», - Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասիմիի հետ հանդիպմանն ասել է Ալիևը, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Ալիևը հույս է հայտնել, որ իրանական ընկերությունները ակտիվորեն կաշխատեն «Ադրբեջանի ազատագրված տարածքներում՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում»։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ։

«Ե՛վ մայրուղու, և՛ երկաթուղու հաջող շինարարություն կա։ Լավ լուրեր ենք ստանում նաև Հայաստանից. Հայաստանը նույնպես նախատեսում է այդ աշխատանքները սկսել իր տարածքում», - ասել է նա։

  • Կիսվել: