շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանի Ուրուգվայի հրապարակում կտեղադրվի Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի կիսանդրին

Երևանի Ուրուգվայի հրապարակում կտեղադրվի Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու աշխատանքում: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևան-Մոնտեվիդեո նախատեսվող քույրացման համաձայնագրի ստորագրմանը, որն էլ հիմք կհանդիսանա երկու մայրաքաղաքների միջև համագործակցության հաստատման ու զարգացման համար: 

Ավագանու այս տարվա ապրիլի 22-ի որոշմամբ Երևանի Ուրուգվայի հրապարակում կտեղադրվի Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի կիսանդրին: Նախագծի իրագործումն ընթացքում է:

  • Կիսվել: