ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ «գիշերային չղջիկը» հայտնաբերվեց ու նրա BMW-ն տեղափոխվեց «գաի պլաշչադկա»

Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ «գիշերային չղջիկը» հայտնաբերվեց ու նրա BMW-ն տեղափոխվեց «գաի պլաշչադկա»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան էվինյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող տարածք է տեղափոխվել BMW մակնիշի 99 ՏR 990 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում է հանդիպակաց, գիշերային ժամերին էլ ավտոմեքենան վարում է դժոխային արագությամբ, ինչի հետևանքով առաջանում է ուժեղ ձայն, որը խանգարում է քաղաքացիների գիշերային անդորրը:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից և ավտոմեքենայի մակնիշից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: