հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երևանի Շահումյան հրապարակում հարյուրավոր վարորդներ հերթական ակցիան են իրականացնում ԱՊՊԱ  թանկացումների դեմ

Երևանի Շահումյան հրապարակում հարյուրավոր վարորդներ հերթական ակցիան են իրականացնում ԱՊՊԱ թանկացումների դեմ

Ադեն 1 ժաից ավելի է, Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի արձանի դիմաց են հավաքվել հարյուրավոր վարորդներ, ովքեր հերթական բողոքի խաղաղ ակցիան են իրականացնում ընդդեմ ԱՊՊԱ թանկացումների: Այս պահին ավտոմեքենաների հոսքը շարունակվում է: Տեղում են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության կենտրոնական բաժնի մեծ թվով ծառայողներ: Վարորդները փակել են Շահումյան հրապարակին կից Խորենացի փողոցը, քանի որ պնդում են՝ քաղաքապետարանը իրենց տրամադրել է Շահումյան հրապարակն ամբողջությամբ։​ Ոստիկամության ներկայացուցիչները 10 րոպե ժամանակ տվեցին վարորդներին,  որպեսզի բացեն երթևեկելի գոտին։ Վարորդները պատասխանեցին, որ կարող են կոշտ միջոցներ ձեռնարկել, քանի որ իրենք ճանապարհը չեն բացելու:

Ոստիկանությունը վարորդների հետ եկավ համաձայնության և փակեց Շահումյան հրապարակն ամբողջությամբ, այդ թվում՝ Խորենացի փողոցի այդ հատվածը։ 

  • Կիսվել: