հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդին Հայաստանին աջակցելու համար

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդին Հայաստանին աջակցելու համար

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդին Հայաստանին աջակցելու համար։ Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։

Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական զինված ուժերի գործողությունները որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։

Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։

ֆեյսբուքյան իր էջում հիշեցնելով այս մասին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի  գործընկերներին՝ հայ ազգի համար պատմականորեն բարդ այս ժամանակահատվածում մշտապես  սատարելու համար։

 

  • Կիսվել: