հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Քաղաքապետարանը մշակութային նախագիծ է մեկնարկել՝ Ստեղծագրության ակադեմիա

Քաղաքապետարանը մշակութային նախագիծ է մեկնարկել՝ Ստեղծագրության ակադեմիա

Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մշակութային նոր նախագիծ՝ Ստեղծագրության ակադեմիան: Քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրի շրջանակում մինչև 150 մասնակից հնարավորություն է ստացել անվճար մասնակցել հինգ բաժինների՝ բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացների:

Շրջանավարտները ստանալու են մասնակցության վկայագրեր, նաև հնարավորություն կունենան մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարվող դրամաշնորհային մրցույթին:

  • Կիսվել: