շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Երևանի և Ստեփանակերտի փոխադարձ կապերը կամրապնդվեն նոր ծրագրերով. Հրաչյա Սարգսյան

Երևանի և Ստեփանակերտի փոխադարձ կապերը կամրապնդվեն նոր ծրագրերով. Հրաչյա Սարգսյան

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո հանդիպել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: 

Կարևորելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ կապերը կամրապնդվեն նոր ծրագրերով:

Շնորհավորելով Երևանի գործընկերոջը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Երևանի քաղաքապետի պատասխանատու աշխատանքում:

  • Կիսվել: