երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Ժամը 09:30-ից Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

«Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում՝ ժամը 09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ մետրոպոլիտենի մեքենավարները հուլիսի 27-ի առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

  • Կիսվել: