«Երևանի կողմից Բաքվին փոխանցված ականների քարտեզների ճշգրտությունը 25 տոկոս է». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել CNN Turk հեռուստաալիքին:
Նա նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հարյուր հազարավոր ականներ է տեղադրել, և որ պատերազմի ավարտից ի վեր՝ նոյեմբերի 10-ից ցայսօր, ավելի քան 150 խաղաղ բնակիչ և զինծառայող մահացել կամ առողջություն են կորցրել ականների պայթյունից հետո, ուստի այդ տարածքներում անհրաժեշտ է շարունակել ականազերծման աշխատանքները:
Ադրբեջանի նախագահ նաև ասել է, որ իբրև թե Երևանի կողմից Բաքվին փոխանցված ականների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս:



