երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանի բուժհիմնարկներում հուլիսի 1-ից վճարումներն ընդունվելու են միայն անկանխիկ

Երևանի բուժհիմնարկներում հուլիսի 1-ից վճարումներն ընդունվելու են միայն անկանխիկ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության հունիսի 2-ին նիստում հայտնել է, որ մեկ ամսից Երևանի բուժհիմնարկներում բժշկական ծառայություններից օգտվելու համար ամբողջովին անցում է կատարվելու անկանխիկ վճարային համակարգին։

«Հուլիսի 1-ից ամբողջ մի ոլորտ մեծ քայլ է կատարում թափանցիկության և կանխիկի կրճատման առումով»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականից հետո առողջապահական կենտրոնների շրջանառության ծավալներն էական մեծացել են։ Եվ դա նաև ստվերի կրճատման շնորհիվ է։ «Հիմա մենք երկրորդ քայլն ենք անում, իհարկե, պարզ է, որ սկզբնական շրջանում որոշակի անհարմարություն կզգան մարդիկ, բայց սա մեր քաղաքական կամքն ու վճռականությունն է»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ կանխիկի շրջանառության կրճատումն ունի տնտեսական անվտանգության ապահովման շատ կարևոր էֆեկտ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: