չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի

Ապրիլի 5-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է Լուսյա Վ.-ի (ծնված 1937 թ.) դին:

  • Կիսվել: