Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունը նոր անդամ ունի
Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին,ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա տեղեկացրեց, որ համաձայն ԿԸՀ արձանագրության ավագանու մանդատը տրվել է ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Բլեջյանցին: