կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորությունները դադարցվել են

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորությունները դադարցվել են

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորությունները դադարցվել են, որի մասին կազմվել է արձանագրություն:

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-ասված է արձանագրության մեջ

Ավելի վաղ, դեռ այս տարվա փետրվարին Էյրամջյանը ավագանու նիստում հայտարարել էր, որ ունի առողջական խնդիրներ, որով պայմանավորված տեւական շրջան, 2019-ին մի ամբողջ նստաշրջան ստիպված էի բացակայել ավագանու նիստերից:

  • Կիսվել: