ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երեւանի ավագանու երկու անդամներ հրաժարվել են ավագանու անդամի մանդատից. Նրանք նշանակվել են թաղապետեր

Երեւանի ավագանու երկու անդամներ հրաժարվել են ավագանու անդամի մանդատից. Նրանք նշանակվել են թաղապետեր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու 2 արձանագրություն։

ԿԸՀ-ից հայտնում են, որ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամներ Ռոմիկ Մխիթարյանի և  Տիգրան Տեր-Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Նույն նիստում ԿԸՀ կազմած մեկ այլ արձանագրությամբ, մանդատները տրվել են «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Ռաֆիկի Մկրտչյանին և Հարություն Վարդանի Մանվելյանին։

Նշենք, որ Տիգրան Տեր-Մարգարյանը նշանակվել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, իսկ Ռոմիկ Մխիթարյանը՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար:

  • Կիսվել: