շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Երևանի ավագանին հուլիսի 13-ին արտահերթ նիստ կանցկացնի

Երևանի ավագանին հուլիսի 13-ին արտահերթ նիստ կանցկացնի

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի՝ Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետի, Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 6-ի թիվ 2308-Ա որոշմամբ 2021 թվականի հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի օրակարգում են հետևյալ հարցերը.

1) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին:
2) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N315-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3) Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
4) Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
5) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6) Երևան համայնքի սեփականություն համարվող Արշակունյաց պողոտա հ.54/2 շենքի հ.42 բնակարանն անհատույց օտարելու մասին:
7) Երևան համայնքի սեփականություն համարվող Եղ. Թադևոսյան փողոցի հ.3 շենքի հ.8 բնակարանն անհատույց օտարելու մասին:
8) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N315-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
9) Երևանի ավագանու 2021 թվականի հունիսի 22-ի N404-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

  • Կիսվել: