չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությմաբ։

ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է․

«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»։

Բախումները սկսվել էին մայիսի 7-ի գիշերը Ալ Աքսա մզկիթի մերձակայքում։ Մահմեդականների սրբազան Ռամադան ամսին Իսրայելի իշխանությունները որոշել են սահմանափակել հավատացյալների մուտքը Ալ Աքսա մզկիթ, ինչն էլ լարվածության և բախումների պատճառ է դարձել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: