ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևան-Ստեփանակերտ. հանդիպել են երկու մայրաքաղաքների ավագանիների ներկայացուցիչները (լուսանկարներ)

Երևան-Ստեփանակերտ. հանդիպել են երկու մայրաքաղաքների ավագանիների ներկայացուցիչները (լուսանկարներ)

Երևան-Ստեփանակերտ. հանդիպել են երկու մայրաքաղաքների ավագանիների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Երևանիք քաղաքապետարանից:
 
՛՛Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ավագանու անդամները երևանյան գործընկերների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել իրենց կյանքը Հայրենիքի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
 
Այնուհետ Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են հայոց երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայմանն առնչվող հարցեր:
 
Երևանի ավագանու անդամները, ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության կարևորությունը՝ նշել են, որ Երևանը շարունակելու է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ստեփանակերտին՝ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքերը քաղաքում վերացնելու գործում:
 
Ստեփանակերտի ավագանու անդամներն իրենց հերթին նշել են, որ հետպատերազմյան այս փուլում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու աջակցության ծրագրերի իրականացումն առավել քան կարևոր է և անհրաժեշտ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: