երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երևան-Միլան չվերթները պետք է դադարեցվեն․ Էդմոն Մարուքյան

Երևան-Միլան չվերթները պետք է դադարեցվեն․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  կարծում է, որ Երևան-Միլան չվերթները պետք է դադարեցվեն:

«Այնպես ինչպես Իրանից են եկել և 14 օր կարանտին չի կազմակերպվել, հիմա էլ Միլանից են գալիս նույն կերպ, և եթե Կորոնավիրուս հայտնաբերվի այդ մարդկանից որևէ մեկի մոտ, այն ժամանակ նոր իրենց հետ շփվողներին էլ կմեկուսացնեն։ Դրա փոխարեն Երևան-Միլան չվերթները պետք է դադարեցվեն:

Համաճարակի քաղաքներից կամ երկրներից եկած մարդկանց պետք է 14 օրյա կարանտինային պայմաններում պահել: Մի շաբաթ առաջ ասածը չլսելու հետևանքով հիմա վարակված անձի հետ շփվածներին ենք փնտրելու ու մեկուսացնելու, երբ կարելի էր ուղղակի Իրանից ժամանած ուղևորների համար կարանտին սահմանել»,- մասնավորապես, գրել է պատգամավորը։

  • Կիսվել: