ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երեւան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային փորձագետները

Երեւան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային փորձագետները

Երեւան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային փորձագետները ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները գնահատելու համար:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նրանց կողմից հիմնական ուշադրությունը հատկացվելու է հիվանդանոցային օղակին և լաբորատոր հետազոտություններին:

Մարտի 9-ի դրությամբ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 211 լաբորատոր թեստ, որոնցից միայն մեկն է դրական արդյունք տվել ։ Ներկայում 14-օրյա բժշկական հսկողությունն իրականացվում է Իրանից, Իտալիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ժամանած ուղեւորների նկատմամբ։ Ընդ որում ՝ քաղաքացիությունից անկախ (երկրների այս ցուցակում կավելանան նաեւ Ֆրանսիան, Գերմանիան եւ Իսպանիան): Հսկողության տակ են գտնվում նաև 857 վարորդներ, որոնցից 228-ը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում գործում է շուրջօրյա Հեռախոսակապի կենտրոն, որի հետ կարելի է կապ հաստատել 060 83 83 00 հեռախոսահամարով:

Այսօրվա դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի մեկ դեպք։ Հինգաստղանի "Գոլդեն Փելես" հյուրանոցում մեկուսացված 31 քաղաքացի իրենց լավ են զգում:

  • Կիսվել: