Երեք պատճառ, թե ինչու պիտի Թովմասյանը նստի բանտում. Հարթենյան
Հրայր Թովմասյանը քրեական հանցագործ է, և պե՛տք է նստի՛ բանտում: Նման կարծիք իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը:
Հիշեցնենք, որ նա հայտարարել է խմբակցությունից հեռանալու մասին:
Հարթենյանը, մասնավորապես, գրել է. «Հրայր Թովմասյանը քրեական հանցագործ է, և պե՛տք է նստի՛ բանտում, քանի որ.
1.Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել կեղծիքով։
2.Փորձել է կաշառել ՀՀ իշխանությանը։
3. Տիրապետում են միլիոնավոր դրամների՝ այն դեպքում, երբ աշխատավարձով անհնար էր տիրապետել»:
Նշենք, որ Հարթենյանը հրապարակել էր, իր ներկայացմամբ, Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը ու գրել՝ «Ժողովուրդ ջան, ձեզ տեսնեմ»: