ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեկ Դուք խրամատավորվեցիք Ձեր աթոռին նստած և շիշ նետեցիք ԱԺ ամբիոնից խոսող պատգամավորի ուղղությամբ. Կոնջորյանը՝ Օհանյանին

Երեկ Դուք խրամատավորվեցիք Ձեր աթոռին նստած և շիշ նետեցիք ԱԺ ամբիոնից խոսող պատգամավորի ուղղությամբ. Կոնջորյանը՝ Օհանյանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած երեկվա միջադեպին, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շիշ էր նետել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի ուղղությամբ:

«Երեկ Դուք խրամատավորվեցիք Ձեր աթոռին նստած և շիշ նետեցիք ԱԺ ամբիոնից խոսող պատգամավորի ուղղությամբ: Էս ամբիոնը ՀՀ ժողովրդի և ժողովրդավարության հավաքական հրապարակն է: Որևէ մեկը, երբ այս ամբիոնից կանգնած խոսում է, նա խոսում է ժողովրդի անունից և որևէ ոտնձգություն այս ամբիոնին կանգնած պատգամավորի ուղղությամբ, ոտնձգություն է ոչ թե տվյալ պատգամավորի կամ տվյալ խմբակցության, այլ ոտնձգություն է ժողովրդի նկատմամբ:

Դո՛ւք, պարոն Օհանյան, այս ամբիոնին հարվածելով, ևս մեկ անգամ ցույց տվեցիք Ձեր քաղաքական ինքնությունը, որը հիմնված է եղել ժողովրդին խփելու տրամաբանության վրա»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ նրանք ոչ միայն խփում են պատեհ պահի, այլև լքում դաշտը:

Կոնջորյանի խոսքով՝ բոլոր փորձերը, որոնք ձգտում են դելեգիտիմացնել ԱԺ-ն, ի չիք են դառնալու:

«Եվ մենք պատվով կատարելու ենք ձեր առջև ստանձնած մեր պարտավորությունը»,- ասաց նա:

  • Կիսվել: