շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ

Թուրքական կողմը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։

Մասնավորապես՝ նշվում է, որ Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ:

Նրա խոսքով՝ նշել է, խաղաղության հանդեպ ցուցաբերված կամքն արժեքավոր է տարածաշրջանում կայունության տեսանկյունից:

Էրդողանն ընդգծել է, որ այժմ այդ քայլը պետք է վերածվի կոնկրետ գործողությունների:

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգացնելու համար տեխնիկական մակարդակով քննարկումները, և այս ուղղությամբ ջանքերը կշարունակվեն։

Հեռախոսազրույցի՝ ՀՀ Կառավարության ներկայացրած հաղորդագրությունը կարող եք ընթերցել այստեղ:

  • Կիսվել: