երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էրդողանը պատրաստվում է Փաշինյանի հետ բանակցել ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին

Էրդողանը պատրաստվում է Փաշինյանի հետ բանակցել ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսազրույց ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին գրում է TACC-ը: 

«Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարեմ  Փաշինյանի հետ», - ընդգծել է Էրդողանը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

 «Այդ քայլերը, որ արվում են այստեղ, հատկապես Ղարաբաղում, սխալ քայլեր են, սա չի կարելի հանդուրժել, և դա չեն հանդուրժում նաև ԵՄ անդամ երկրները։ Վաղը մենք կայանալիք բանակցություններում պարոն Փաշինյանին կասենք` բացարձակապես անհնար է ընդունել նման ընտրությունները:

Ընկերները, Արևմտյան երկրները և մյուսները, որոնց մենք մինչ այժմ հանդիպել ենք, չեն ընդունում այս ընտրությունները»,-նշել է Էրդողանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: