ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը

Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում նախատեսվող հանդիպումը «հնարավոր է»։ Այս մասին նա հայտարարել է թուրքական Մեջլիսում և կոչ արել Հայաստանին օգտվել այսպես կոչված «հաշտության հնարավորությունից»։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարն ասել էր, որ կարող է հանդիպել Փաշինյանի հետ Չեխիայի մայրաքաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

 

  • Կիսվել: