Էրդողանը երդվեց և իր մանդատը ստացավ «Գորշ գայլեր»-ի առաջնորդի կողմից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդվել է։
Այսպիսով, նա հինգ տարի ժամկետով ստանձնել է Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում կայացավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությունը։ Էրդողանը իր մանդատը ստացավ թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման առաջնորդ, Ազգային մեծ ժողովի ժամանակավոր նախագահ Դեւլեթ Բահչելիի կողմից։
Երդման արարողությանը ներկա են 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ 21 պետությունների ղեկավարներ և 13 վարչապետներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։



