երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրդողանը առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով

Էրդողանը առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով

Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 
«Մենք հանդես ենք եկել Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ եռակողմ հանդիպում, նույնիսկ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով՝ իմ մասնակցությամբ, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հետ»,–ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱՄՆ մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ։
 
Էրդողանը նշել է, որ մտադիր է հանդիպումը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա նաև ասել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկին պատասխան դեռ չի ստացվել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: