Էրդողանն ու Ալիևը Հունգարիայում մասնակցել են Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
Մայիսի 21-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը:
Գագաթնաժողովից հետո ստորագրվեց ամփոփիչ հռչակագիր՝ բաղկացած 71 կետից:
Եզրափակելով՝ անդամ պետությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև Հունգարիայի ժողովրդին և կառավարությանը ջերմ ընդունելության համար։ Հռչակագիրը ստորագրվել է ադրբեջաներեն, ղազախերեն, ղրղզերեն, թուրքերեն և ուզբեկերեն լեզուներով։