շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երբևիցե լսե՞լ եք, որ Հանրայինը մեզ լուսաբանի, սա տեղեկատվական բլոկադա է. Վահե Գասպարյան

Երբևիցե լսե՞լ եք, որ Հանրայինը մեզ լուսաբանի, սա տեղեկատվական բլոկադա է. Վահե Գասպարյան

Մենք ունենք Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերություն: Դուք երբևիցե լսե՞լ եք, որ Հանրայինը մեզ լուսաբանի, եթեր տրամադրի, կամ Հանրայինի որևէ լրագրող այստեղ լինի: Այս մասին այսօր Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Վահե Գասպարյանը։

Նա հավելեց. ՛՛ Սա տեղեկատվական բլոկադա է՝ պատվերով, և պատվերը գիտենք, թե որտեղից է գալիս՛՛

Գասպարյանն ընդգծեց՝ Հանրային հեռուստառադիոընկերությունը գործում, ֆինանսավորվում և սնվում է մեր բոլորի հարկերով և պարտավոր է անաչառ և հավասար կերպով իրազեկել հանրությանը և եթեր տրամադրել բոլոր կուսակցություններին։ 

  • Կիսվել: