չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին. Դավիթ Հարությունյան

Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին. Դավիթ Հարությունյան

Այն, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելն էապես տարբերվում է ողջ կառավարության հրաժարական ներկայացնելուց, ակներև է։ Երբ վարչապետը հրաժարական է տալիս, վարչապետը լքում է այդ պաշտոնը, և փոխվարչապետերի ինստիտուտը ամրագրված է Սահմանադրությամբ նաև այդ պատճառով։ Այս մասին Սահմանադրական դատարանում ընդդիմության դիմումի քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

 

«Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին, որ Ազգային ժողովը պետք է դադարեցնի իր լիազորությունները, որովհետև արհեստականորեն մեկ անձ, մանիպուլացիայի ենթարկելով խորհրդարանական մեծամասնսությանը, հրաժարական է տալիս, մարդ չի ընտրվում, հանդիպում է մյուս խմբակցությունների հետ, ճնշում է գործադրում և այլն։ Սահմանադրի տրամաբանությունն ամենևին շաղկապված չէր վարչապետի հրաժարականի ինստիտուտի՝ այլ նպատականերով օգտագործելու համար։ Իսկ վարչապետը, որպես կանոն, հրաժարական է տալիս, օրինակ, երբ իր գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի ինչ-որ մի կորուստ կամ տեղի է ունենում մի այնպիսի երևույթ երկրի ներսում, որը խոսում է այն մասին, որ այս անձն այլևս չի կարող ղեկավարել գործադիր իշխանությունը։ Իսկ ֆոկուսներով հրաժարվեցի, բայց այդքան էլ չհրաժարվեցի, շարունակում եմ մնալ ժ/պ, դա բացարաձակապես Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը։

  • Կիսվել: