շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երբ ընդդիմության ներկայացուցիչը դատավորին հրավիրում է նայել իր աչքերի մեջ, դա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք ինչպես տվյալ դատավորին. Կոնջորյան

Երբ ընդդիմության ներկայացուցիչը դատավորին հրավիրում է նայել իր աչքերի մեջ, դա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք ինչպես տվյալ դատավորին. Կոնջորյան

Մենք քննարկում ենք վճռական դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածությունները և ամենևին պատահական չէ, որ հենց կոռուպցիոն հանցագործությունների պալատի քննարկման ժամանակ մեր ընդդիմությունը հերթական դիվահար նոպայի մեջ հայտնվեց։

ԱԺ նիստում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը, խոսելով դատավորների և դատական իշխանության մասին, ասաց. «Ես ուզում եմ իմ և ՔՊ-ի անունից մեր զորկացությունը հայտնել և մեր աջակցությունը հայտնել թե՛ պարոն Դանիելյանին, և թե՛ բոլոր դատավորներին ու դատական իշխանությանը, որովհետև այն, ինչ որ այսօր կատարվեց  այստեղ, դատական իշխանության նկատմամբ ճնշման հերթական ակնհայտ և եղկելի դրսևորումն էր: Ինչումն է բանը, այսօրվա թեկնածուների մեջ է նաև մի թեկնածու, ով ժամանակին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել և քանի որ մեր ընդդիմությունն իր գործունեության մեջ ամբողջությամբ կողմնորոշվում է միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանի ծիրի մեջ, այսօր ամբողջ այս գործընթացը և ընդդիմության պարտիզանական պահվածքը միտված էր կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված այս գործի շուրջ:

Դատական համակարգի ահաբեկման ամենավառ ու ամենափայլուն ուղիղ եթերով ապացույցն այն էր, երբ ընդդիմության ներկայացուցիչն ամբիոնից իջնելով նայեց պարոն Դանիելյանի կողմը և ասաց՝ ուզում եմ, որ նայեք իմ աչքերին: Մենք իհարկե գիտենք, որ դատական իշխանության և ընդհանրապես իշխանության բոլոր մարմինների ու ճյուղերի նկատմամբ տեռորը, ճնշումները, ահաբեկումները ձեր իշխանության տարիներին եղել են ձեր մեթոդաբանության զինանոցում, բայց սա, երբ պատգամավորը, ընդդիմության ներկայացուցիչը դատավորին հրավիրում է նայել իր աչքերի մեջ, դա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք ինչպես տվյալ դատավորին, այնպես էլ դատական իշխանությանը, այլ կերպ թարգմանել այս պահվածքը չեմ կարող»:

  • Կիսվել: