երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր դիտավորյալ ԱԺ նիստի սկզբին չգալը, որպեսզի ոտքի չկանգնեն և չհարգեն իրենց գործընկերոջ հիշատակը, կարծում եմ՝ ոչ միայն քաղաքականապես սնանկ է, այլև մարդկայնորեն՝ ճղճիմ. Կոնջորյան

Այսօր դիտավորյալ ԱԺ նիստի սկզբին չգալը, որպեսզի ոտքի չկանգնեն և չհարգեն իրենց գործընկերոջ հիշատակը, կարծում եմ՝ ոչ միայն քաղաքականապես սնանկ է, այլև մարդկայնորեն՝ ճղճիմ. Կոնջորյան

Ընդիմիջումից առաջ դահլիճում իրավիճակը թեժացավ, գուցե հեռուստադիտողները չէին հասցրել հետևել իրադարձությունների ամբողջական շղթային, պարզապես նշեմ, որ իմ ելույթից առաջ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից սկսեց անկարգապահ պահվածք ցուցաբերել, պատգամավորների և ԱԺ նախագահի հետ խոսեց դու-ով, հետո, երբ ԱԺ նախագահը սենյակից դուրս էր գալիս, ԱԺ նախագահին ասաց սրիկա, որին ի պատասխան ես պարոն Օհանյանին ասացի, որ սրիկան ինքն է և դրանից հետո բնականաբար իրենց խմբակցությունն ալեկոծվեց, իսկ հիմա իրենց խմբակցությունը չկա: ԱԺ արտահերթ նիստի ընդմիջումից հետո ասաց  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Անդրադառնալով ընդդիմության ԱԺ դահլիճը լքելուն՝ Կոնջորյանն ասաց. «Նորից, ինչպես բազմիցս ասել եմ, ընդդիմության դատարկ աթոռների պայմաններում խոսելը նմանվում է ընդդիմության ողորմաթասին, այսօր էլ այդ ողորմաթասի տրամաբանության մեջ է: Ասված տարբեր մտքերի կարող էի արձագանքել, բայց չեմ ուզում իրենց բացակայության պայմաններում այդ մասին խոսել: Իրենց գործընկերոջ՝ Վիգեն Խաչատրյանի, ում հետ եղել են նույն գումարման խորհրդարանի անդամներ, հոգեհանգստին կամ հուղարկավորությանը չմասնակցելը, և իմանալով, որ մեկ րոպե լռությամբ պիտի հարգենք Վիգեն Խաչատրյանի հիշատակը, այսօր դիտավորյալ չգալ,չմասնակցելը նիստի հենց սկզբին, որպեսզի ոտքի չկանգնեն և չհարգեն իրենց գործընկերոջ հիշատակը, կարծում եմ, որ ոչ միայն քաղաքականապես սնանկ է, այլև մարդկայնորեն՝ ճղճիմ, որն իրականում ի ցույց է դնում մեր ընդդիմության ամբողջ հոգևոր և բարոյական դատարկությունը»:

  • Կիսվել: