շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երբ ՌԴ ղեկավարը հայտարարեց՝ ԼՂ-ն այլեւս համարում է Ադրբեջանի անբաժանելի մաս, խախտվեց բալանսը տարածաշրջանում. Բագրատյան

Երբ ՌԴ ղեկավարը հայտարարեց՝ ԼՂ-ն այլեւս համարում է Ադրբեջանի անբաժանելի մաս, խախտվեց բալանսը տարածաշրջանում. Բագրատյան

Ամենակարեւոր բանը, որ տեսել ենք, աշխարհաքաղաքական այն փոփոխությունն էր, որ տեղի ունեցավ մեր ռազմավարական դաշնակցի որոշումների մեջ: Այս մասին, այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Այսինքն եթե երկար ժամանակ ստատուս քվոն պահպանվում էր մեր ռազմավարական դաշնակցի  մեզ հետ աշխատանքի արդյունքում, եւ երբ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը հայտարարեց, որ այլեւս Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անբաժանելի մաս, խախտվեց բալանսը տարածաշրջանում: Թուրքիան հայտարարեց, որ պաշտպանում է Ադրբեջանին եւ մենք մնացինք միայնակ մեր խնդիրների հետ: Սա պատմական փաստ է:

Մենք չէ, որ այդ ռազմավարական դաշնակցին ընտրել էինք, նա գոյություն ուներ 1994-ից այս կողմ եւ մենք համոզված էինք, որ մեր անվտանգության համակարգն ի վիճակի է մարտահրավերներին դիմակայել, բայց պարզվեց, որ աշխարհը  դրա հետ համամիտ չէ, եւ երկար ժամանակ ստատուս քվոն մնացել է միայն ռազմական ուժի, ՌԴ ազդեցության գոտում լինելու հանգամանքով, որը փլուզվեց ոչ մեր կամքով: Ոչ ոք դա չէր ուզենա, բայց ունենք այն, ինչ ունենք: Եվ այսօր կանգնել, նորից երազանքներով առաջնորդվելը, կարծում եմ՝ ուղղակի աններելի է: Ժողովուրդը այլեւս մեզ չի ների, եթե մենք իսկապես երազանքի գիրկն ընկնենք, ոչ թե իրական պետական հողի վրա պինդ կանգնենք»,-ասաց նա:

  • Կիսվել: