երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Երբ որևէ հանգրվանում մենք ասում ենք՝ «ո՛չ», այս մարդը սպառնում է պատերազմով. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Երբ որևէ հանգրվանում մենք ասում ենք՝ «ո՛չ», այս մարդը սպառնում է պատերազմով. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Հանձն եմ առել, որ մինչև չարիքը չվերանա մեր երկրից, չեմ դադարելու գործելուց։ Այս մասին այսօր Մեղրիում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Անկախ նրանից՝ ինչ կպատահի կյանքում, ո՛չ կուրանամ, ո՛չ կդավաճանեմ, հետևաբար այդ հանձնառությունը մեր շարժման դրոշն ու կնիքն է։ Ինձ համար սա նաև մեր երկրի հանդեպ անձնական պատասխանատվության հարց է։ Ես կուզեմ, որ յուրաքանչյուր մարդ այս ամենն անձնական դարձնի՛՛։

Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև սահմանազատման խնդրին՝ ասելով. ՛՛Տավուշում սահմանազատում ու սահմանագծում տեղի չի ունեցել և ոչ մի տեղ չի լինելու։ Սյունիքում էլ, Գեղարքունիքում էլ, Վայոց ձորում էլ ու Արարատում էլ չի լինելու։ Լինելու է միայն հանձնել ու հանձնել։

Չկա մեկը, որ երաշխավոր կանգնի հարցին, թշնամին թելադրում է, սրանք էլ անում են։ Դեռ չվերջացրած՝ հիմա էլ պահանջում են, որ Սահմանադրություն փոխեն։

Ո՞վ է տեսել, որ առանց խաղաղության կնքման՝ երկիր բաժանեն։ Հեռու չէ օրը, որ այսպես կոչված անկլավների հարցը բարձրանա, ու գյուղերը սկսեն մեջ-մեջ կիսել։

Մեր ընդզվումն այս ամենի մասին է, որ ժողովուրդը կարողանա հասկանալ, տեսնել։

Երբ որևէ հանգրվանում մենք ասում ենք՝ ՛՛ո՛չ՛՛, այս մարդը սպառնում է պատերազմով։ Լավ, բա դու ո՞վ ես, եթե, լինելով երկրի ղեկավար, մարդկանց սպառնում ես պատերազմով։ Բա քո կոչումն ու պաշտոնն ի՞նչ է: Այդ պատերազմը կանխելն ու այդ մարդկանց պաշտպանելը չէ՞, դրա համար չե՞ն քեզ ընտրել։  Թե՞ մեքենա նստելու ու պտտելու, հեռախոսով կեղծ պատկերներ ցույց տալու, հեծանիվ քշելու, ֆուտբոլի դաշտի ցանցերը նայելու, բասկետբոլի շիթը ստուգելու համար են ընտրել...՛՛:

  • Կիսվել: