ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երբ Գերմանիան հարձակվել է Ռուսաստանի վրա, երկար ժամանակ Ստալինի գտնվելու վայրը չեն իմացել․ Փաշինյան

Երբ Գերմանիան հարձակվել է Ռուսաստանի վրա, երկար ժամանակ Ստալինի գտնվելու վայրը չեն իմացել․ Փաշինյան

Այսօր Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց պատերազմին պատրաստ լինելու մասին և բերեց Ստալինի օրինակը:

՛՛Երբ Գերմանիան հարձակվել է Ռուսաստանի վրա, երկար ժամանակ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի գտնվելու վայրը չեն իմացել։ Եվ երբ որ փնտրում են, իրեն գտնում են կեցավայրում, հատակին բերանքսիվայր պառկած։ Սկզբում թվում է, մտածում են, թե վատացել է, մահացել է․ անշարժ վիճակում պառկած՛՛,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ պարզվել է, որ Ստալինը ողջ-առողջ է․ ՛՛Բայց պատերազմը սկսելու լուրը քանդել է իրեն, որովհետև նոր պայմանագիր էր ստորագրել (Նացիսատական Գերմանիայի հետ Չհարձակման պայմանագիրը -խմբ.), և իր ամբողջ հաշվարկն այն էր, որ պատերազմ Գերմանիայի հետ չի լինելու՛՛։

Վարչապետը նշեց, որ ըստ վկայությունների՝ երեք օր Ստալինը բերանքսիվայր պառկած է մնացել։ ՛՛Մինչև համոզել են՝ ՛՛լավ, որ դու ես այդ վիճակում, բա հիմա մենք ի՞նչ վիճակում ենք, վե՛ր կաց, ինչ-որ մի բան պետք է անենք՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: