երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եռակողմ պայմանավորվածությունները Հարավային Կովկասում խաղաղության  այլընտրանք չունեցող երաշխիքն են. Զախարովա

Եռակողմ պայմանավորվածությունները Հարավային Կովկասում խաղաղության այլընտրանք չունեցող երաշխիքն են. Զախարովա

Դուք հստակ ձեւակերպեցիք այդ առաջարկը, որն ուղղվել է Երեւանի կողմից անմիջապես ադրբեջանական կողմին։ Ինձ թվում է՝ պետք է  ադրբեջանական կողմին էլ հարցնել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Երեւանի առաջարկը Ադրբեջանի կողմից չհարձակման պակտի ստորագրման մասին, եւ որքանով է պակտը հավասարազոր խաղաղության պայմանագրին։

«Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության եւ երկարաժամկետ խաղաղության հաստատման երաշխիքը բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերականգնման իրականացումն է, որոնք կնքվել են 2020-2022թթ.։ Դա Բաքվի եւ Երեւանի հաշտեցման այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզն է։ Այն ներառում է այդ թվում նաեւ խաղաղության պայմանագրի մշակումը»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: