Եռակողմ հանդիպմանը կքննարկվի տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը. ՌԴ նախագահ
Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը կքննարկվի նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Այս մասին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ակտիվորեն զարգացնում են երկկողմ հարաբերությունները։
Նրա խոսքով՝ ապրանքաշրջանառությունը կայուն դինամիկա է ցույց տալիս։



