հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Եռակողմ համաձայնագրի 8-րդ կետը չի պահպանվում. Մարուքյան

Եռակողմ համաձայնագրի 8-րդ կետը չի պահպանվում. Մարուքյան

Հայաստանում իշխանությունն այնքան ոչ կոմպետենտ է, որ չի կարող բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների փոխանակման մասով 8-րդ կետի խախտման հարցը: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ հայկական կողմն իրականացրել է իր առջեւ դրված բոլոր պարտավորությունները՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը չի իրականացնում իր պարտավորությունները ռազմագերիների վերադարձի մասով:

Մարուքյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Այո, ռազմագերիների հարցի առնչությամբ ԿԽՄԿ-ի գործունեությունը ենթակա չէ հրապարակման, սակայն ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը, երբ խոսում ենք այն մասին, որ եռակողմ համաձայնագրի 8-րդ կետը չի պահպանվում եւ խախտվում է Բաքվի կողմից՛՛:

  • Կիսվել: